«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Դրամի շարունակվող արժեզրկման եւ դոլարի թանկացման ազդեցությունը տնտեսության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա գնալով ընդլայնվում է։ Եթե մինչեւ վերջերս թանկացումները ներառում էին հիմնականում պարենային ապրանքների շուկան, ապա այժմ այն աստիճանաբար տարածվում է նաեւ այլ ոլորտներ։
Մասնավորապես բարձրացել է տրանսպորտային միջոցների լիցքավորման գազի գինը։ Անցած երկու օրերին, հիմնականում մայրաքաղաքի գազալցակայաններում այս վառելանյութի գինը բարձրացավ խորանարդի համար մինչեւ 40 դրամով։ Կասկած չկա, որ գազը առաջիկայում կթանկանա նաեւ այլ տարածքներում։
Այս ամենը բացասական ազդեցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտների վրա՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը՝ շուրջ 80 տոկոսը, եթե ոչ ավելին, աշխատում է գազով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: