Քիչ առաջ Armlur.am-ին «Հրազդան» տանավաճառի աշխատակիցները հայտնեցին, որ նրանց մեծ մասը, վրդովված լինելով սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի անտարբերությունից, դիմել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Արդյունքում` Գ. Ծառուկյանի ներկայացուցիչներն Աբովյան քաղաքի տարածքում, ըստ շուկայի աշխատակիցների, հիանալի պայմաններով տարածքներ են հատկացրել, անգամ մեկ տարվա վարձավճարը չեն պահանջել:
Մեզ հետ կապ հաստատած շուկայի աշխատակիցները հայտնեցին, որ երեքշաբթի օրն իրենք կընտրեն տարածքը, և աշխատակիցների մեծ մասը կտեղափոխվի Աբովյան:
Կարող ենք ենթադրել, որ այս հանգամանքը պատճառ կդառնա Գագիկ Ծառուկյանի և Աշոտ Աղաբաբյանի հարաբերությունների հավանական լարման:
Հիշեցնենք, որ երեկ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցների բողոքի ցույց են անցկացրել` կապված վարձավճարների կտրուկ բարձրացման հետ: Սեփականատեր պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, սակայն, որևէ կերպ չի արձագանքել աշխատակիցների բողոքին: