Զորակոչիկների և նրանց հարազատների համար դասընթաց կկազմակերպվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին՝ շաբաթ օրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպում է դասընթաց զորակոչիկների եւ նրանց հարազատների համար: Դասընթացը տեղի կունենա Երեւան քաղաքում:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքներին ու պարտականություններին, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները, մասնավորապես. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի դրույթներն առավել մատչելի ձեւով, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ 410 Հրամանի դրույթները, որոնցով կարգավորում է զինծառայությանը պիտանիության հարցը:

Անդրադարձ կարվի նաեւ զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանը եւ բողոքարկման մեխանիզմներին:

Անհրաժեշտության դեպքում ներկաներին դասընթացիից հետո կտրամադրվի իրավական աջակցություն անհրաժեշտության դեպքում կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը:

Գրանցվելու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Հասմիկ Կարապետյանին՝ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարներով. 0322 4 22 68, 094 04 22 68, գրելով [email protected] էլ-փոստի հասցեին:




Լրահոս