Ադրբեջանը, սովորության համաձայն, հերքում է դիվերսիայի փորձերի մասին հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի փոխում իր ձեռագիրն ու իր սովորության համաձայն՝ կրկին հերքում է հունվարի 19-ի և լույս 20-ի գիշերը դիվերսիայի 8 փորձ իրականացնելու մասին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդումը: Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե «Հայաստանի Զինված ուժերը այս կերպ փորձում են արդարացնել հայկական կողմի կրած ոչ մարտական կորուստները»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ: Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:




Լրահոս