Կարևոր բաների մասին չեք խոսում. վարչապետը՝ կառավարության անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, երբ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մեջ կատարվող փոփոխությունները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց:

«Կարևոր բաների մասին չեք խոսում: Ես զարմանում եմ, որ էն ռեֆորմները, որոնք ի սկզբանե ասել էիք՝ մեծ ռեֆորմ է լինելու, մարդկանց չեք բացատրում, մարդկանց պիտի բացատրեք, որ ինչ ռեֆորմ է, ինչ առավելություններ է տալիս: Ես ձեզ էլ կասեի, Առողջապահության նախարարին էլ ասեցի, որ կարևոր բաների մասին խոսեք»,- նշեց վարչապետը:

«Եթե չի ներկրում կամ արտահանում, ի՞նչ իրավունք ունի մասնակցի կամ ծանոթներ ման գա, որ հաղթի»,- ասաց վարչապետը:

Նա հանձնարարեց այս հարցը քննարկել էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի  հետ:




Լրահոս