Գործադիրը մերժեց ընդդիմադիր պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօր մերժեց  ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Զուրաբյանի և Ռուբիկ Հակոբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը՝ սահմանելով, որ առևտրական գործունեության մասով հարկ վճարողը իրավունք ունի ընտրել հարկի 3.5 տոկոս դրույքաչափի համակարգը` պարտավորվելով պահպանել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջը:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեղ, որ իրենք նախագծի հեղինակներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրան անդրադառնալ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված` վերը նշված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումների շրջանակներում:




Լրահոս