Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 1-ին, տեղի է ունենալու «Հայ ազգային կոնգրես»-ի հանրահավաքը` նվիրված 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Armlur.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ արդեն ժամանել են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը և այլք:
Հանրահավաքը րոպեներ անց կմեկնարկի, որին կհաջորդի երթը դեպի Մյասնիկյանի արձան: