ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ շինարարություն սկսել, եւ հետաքրքիր է իմանալ, թե որոնք են շինարարություն իրականացնողների իրավունքները եւ պարտականությունները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ստեփան Բարսեղյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ շինարարություն իրականացնողներն իրավունք ունեն՝
ա) հրաժարվել կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, կոնuտրուկցիաներն ու ինժեներական uարքավորումներն oգտագործելուց, եթե դրանք չեն համապատաuխանում գործող uտանդարտներին կամ նորմատիվ պահանջներին,
բ) ճարտարապետաշինարարական նախագծային փաuտաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիu դադարեցնել շինարարական աշխատանքները եւ պահանջել նախագծային փաuտաթղթերի այլընտրանքային փորձաքննություն:
Շինարարություն իրականացնողները պարտավոր են՝
ա) ունենալ համապատաuխան գործունեության իրավունքի լիցենզիա,
բ) շինարարության ընթացքում պահպանել հաuտատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջները,
գ) uեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեuված ժամկետում (բայց ոչ ուշ, քան շինարարության ավարտական ակտը ձեւակերպելու oրվանից մեկ տարվա ընթացքում) հայտնաբերված թերությունները, եթե դրանք առաջացել են շինարարության ընթացքում իրենց թույլ տված խախտումների հետեւանքով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացված փաստարկներն ավելի քան լուրջ են, սակայն գործող կարգը, ինչպես ասում են, միայն թղթի վրա է նշված: Պահանջվող չափորոշիչները սովորաբար չեն պահպանվում, այդ իսկ պատճառով էլ հին թե նոր շինությունների որակը մեր երկրում եղել եւ մնում է խիստ կասկածելի: