ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` երդմնակալության արարողության առիթով:
“Հարգելիև պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ:
Երկրորդ անգամ ստանալով ԼՂՀ քաղաքակացիների վստահության քվեն, Դուք նաև մեծ պատասխանատվության բեռ եք ստացել: Մաղթում եմ, որպեսզի Արցախի ժողովրդի համար գալիք տարիները դառնան խաղաղ և ստեղծագործ աշխատանքի շրջան, նշանավորվեն բազմաթիվ նոր ձեռքբերումներով:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` վերընտրվելու և Նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն և արդյունավետ աշխատանք` ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության”,- ասված է ուղերձում: