Ժամանակն է խոսել ԵՏՄ-ում արժութային միություն ձևավորելու մասին. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Պուտինն առաջարկում է ապագայում  դիտարկել Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի արժութային միության ձևավորումը: Այս մասին նա հայտարարել է Աստանայում այդ երկրների ղեկավարների հետ հանդիպման արդյունքերով:

«Կարծում եմ` ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միություն ձևավորելու հնարավորության մասին»,-նշել է Պուտինը` խոսելով մոնետար քաղաքականության համակարգումը շարունակելու մասին: Նրա խոսքերով` «աշխատելով ուս ուսի տված»` շատ ավելի հեշտ է պաշտպանել համընդհանուր ֆինանսական շուկան:

Իր հերթին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է իր ռուս ու բելառուս գործընկերներին համատեղ ծրագիր մշակել տնտեսությունում ճգնաժամային երևույթները հաղթահարելու գործողությունների պլան:




Լրահոս