Արդարադատության խորհուրդը հավանություն է տվել դատավորի թեկնածությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդը ապրիլի 7-ին որոշել է հավանություն տալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար Արտակ Հենրիկի Թադևոսյանի թեկնածությանը:

Ա.Թադևոսյանի թեկնածությունը կներկայացվի Հայաստանի Հանրապետության Նախագահին` հիշյալ թափուր պաշտոնում նշանակելու համար:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Արդարադատության խորհուրդը հավանություն է տվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Արթուր Վազգենի Սմբատյանի թեկնածությանը:

Ա.Սմբատյանի թեկնածությունը կներկայացվի Հայաստանի Հանրապետության Նախագահին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:




Լրահոս