ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես խմում եմ «դրիպտեն» դեղը, որը նախատեսված է միզուղիների համար: Միշտ գնել եմ 5200 դրամով, իսկ այս մայիսին այն  թանկացել է եւ դարձել 6600 դրամ: Այսինքն՝ 1400 դրամով գինն ավելացել է: ՀՀ առողջապահության նախարարությունն ինչպե՞ս կմեկնաբանի այս հարցը:

Սոկրատ Բաղդասարյան (59 տարեկան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այսօր, ցավոք սրտի, ՀՀ առողջապահության նախարարությունը դեղորայքային շուկայի շրջանառության դեղերի գների վերահսկում չի իրականացնում, որովհետեւ չունի այդ իրավասությունը: Սակայն նշեմ, որ առողջապահության նախարարը հանդես է եկել առաջարկով, եւ այդ որոշման նախագիծը կառավարությունում է: Պետք է քննարկվի դեղերի շուկայում գների վերահսկողության մեխանիզմի ներդրումը: Այսինքն՝ վերին եւ ստորին շեմեր պետք է լինեն մեր երկրում, որը այսօր չունենք: Մենք ինքներս ուսումնասիրել ենք եւ փաստել, որ այո՛, մենք ունենք դեղերի գների անհիմն աճ:

ՀՀ առողջապահության նախարարության
դեղորայքային քաղաքականության
բաժնի պետ Մարինե Հարությունյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Հուսանք, որ գոնե կառավարության հայտնի խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանի հնչեցրած հրապարակային կշտամբանքից հետո դեղերի շուկայում առկա բարձիթողի վիճակը կկարգավորվի, եւ ամեն անգամ պատկան ատյանները հարցի պատասխանատվությունն իրենց վրայից չեն գցի` արդարանալով, թե համապատասխան իրավասություն չունեն:




Լրահոս