Այսօր հայկական բանակ զորակոչված զինվորը չի կարող արդյունավետ կերպով պաշտպանել իր իրավունքները, քանի որ չունի բավարար տեղեկություն, թե բանակում ծառայության որ ձևերն են նրան թույլատրված կամ արգելված։ Այսինքն՝ “ոչ շարային” կամ “շարային սահմանափակումներով” ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողը չգիտի իր համար վտանգավոր ծառայության տեսակները, այնինչ ՀՀ Սահմանադրության համաձայնև յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:
Վերոնշյալ սահմանադրական իրավունքի չապահովումը բացասաբար է ազդում ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողներին շարային ծառայության մեջ ընդրգկելու խնդրի կարգավորման վրա։
Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նախատեսվում է երեք տիպի ծառայություն՝ “շարային ծառայություն”, ,ոչ շարային ծառայությունե և “շարային ծառայություն սահմանափակումներով”, այսինքն՝ քաղաքացիների համար վերոնշյալ պարտականությունները նախատեսված են միայն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով և ամրագրված չեն որևէ օրենքով: Վերոնշյալը հաստատվել է նաև ՀՀ պաշպանության նախարարից ստացված պատասխանի ուսումնասիրությունից, այնինչ համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածիև ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Բացի այդ, զինապարտները, նախքան զինվորական ծառայության անցնելը, համապատասխան բժշկական հանձնաժողովների կողմից ենթարկվում են փորձաքննության, սակայն որպես իրավական մեխանիզմ այդ երեք բժշկական հանձնաժողովներից որևէ մեկի համար չի սահմանվում գործառույթև տրամադրելու եզրակացություն, թե զինապարտին զինվորական ծառայության որ ձևերն են հակացուցված: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ յուրաքանչյուր նորակոչիկի զորակոչվելուց 1-2 օր հետո կրկին նշանակվում և անցկացվում է բժշկական քննություն բուժծառայության պետերի կողմից և արդյունքները գրավոր կերպով զեկուցվում են զորամասերի հրամանատարներին, սակայն նշված պատասխանով չի հստակեցվում, թե որ իրավական ակտով է կարգավորվում սույն բժշկական քննության 1-2 օրում անցկացումը, և թե այն ինչ ազդեցություն է ունենում մինչ այդ երեք բուժմարմինների կողմից կայացված որոշումների վրա, որոնք հանդիսանում են վարչական ակտեր: Այսինքն՝ պարզ չէ, թե որ բուժզննման արդյունքներն են համարվում որպես հիմք զինծառայողին այս կամ այն ծառայությանը պիտանի ճանաչելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրների արդիականությունն ու կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին՝ խնդրելով վարչապետի հանձնարարականըև միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով:
Պաշտպանի աշխատակազմ