Արա Աբրահամյանը կոչ է անում սփյուռքի ձեռնարկատերերին ներդրումներ անել Հայաստանի տնտեսությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում տեղի կունենան երկու խոշոր միջոցառումներ. հոկտեմբերի 15-ին կկայանա Հայկական համաշխարհային կոնգրեսի համագումարը, ինչպես նաեւ “Հայաստանում “Ռուսաստանի հայերի միության” ավանդական օրերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանում կայացած մամուլի ասոլիսում նշել է “Ռուսաստանի հայերի մության” եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը: 
Նրա խոսքով, այդ երկու կառույցների նպատակը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ հարաբերություններն ամրապնդելն է, ինչպես նաեւ հայրենիքի տնտեսական զարգացումը: Կոնգրեսի աշխատանքի ձեռքբերումների շարքում Աբրահամյանը նշեց ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցությունը, որն առավել ակտիվացել է Սփյուռքի նախարարություն ստեղծելուց հետո:




Լրահոս