Ամերիկացի Ջեյ ու Քաթեր Ավանդտի ընտանիքում համալրում կա՝ լույս աշխարհ է եկել 13-րդ զավակը: Ընդ որում, այս ընտանիքում աղջնակներ չկան:
Շվանդտովի ընտանիքի նոր անդամը լույս աշխարհ է եկել Գրանդ Ռափիդս քաղաքում, նահանգ Միչիգան: Ընտանեկան ավանդույթի համաձայն՝ ամուսինները չեն փորձել իմանալ երեխայի սեռը:
«Եթե աղջիկ ծնվեր, անգամ չէի կարող պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իմ արձագանքը»,- ասում է 40-ամյա Ջեյ Շվանդտը 13-րդ որդու ծնունդից հետո:
Ամուսինների ամենաավագ որդին 22-ամյա Թայլերն է, իսկ ամենակրտսերը 21 ամսեկան Թաքերը:
«Մեզ մոտ աղմկոտ է ու քաոսային, սակայն նաև շատ սեր կա»,- ասել է 13 տղաների երջանիկ մայրը: