Ինչպես ճիշտ կապել փողկապը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փողկապները նորաձևության մեջ մտան 17-րդ դարի վերջում: Փողկապի ձևն ու դիզայնը վերջին հարյուր տարիների ընթացքում հաճախ են փոփոխվել, իսկ դրա գոյության պատմության ընթացքում հայտնվել է կապելու 85 տեսակ` սկսած հասարակ առօրեականից մինչև էլեգանտ հանգույցներ:

galstuk_2-841x400

Ժամանակակից փողկապը կարելի է կապել ընդամենը 10 եղանակով, իսկ տղամարդիկ օգտագործում են 2 կամ 3 ձև, այն էլ ամենահասարակները: Շատերն էլ առհասարակ չգիտեն, թե ինչպես կապել և անհրաժեշտության դեպքում սկսում են փնտրել տեղյակ մեկին:

Փողկապ կապելու ամենապարզ և հասարակ եղանակը կոչվում է Four-in-hand, որը անգլերենից թարգմանվում է «Չորս ձեռքերում»: Այդպես է կոչվել անգլիական տղամարդկանց ակումբի պատվին, որը գործել է 2 դար առաջ: Հենց այդ ակումբի անդամներն են այս հանգույցի հեղինակները: Այս հանգույցի համար հարմար է ցանկացած փողկապ: Ո´չ երկարությունը, ո´չ ձևը նշանակություն չունեն:

Բարձրացրեք օձիքը, անցկացրեք փողկապը, այնպես, որ աջ կողմում լինի նրա նեղ վերջավորությունը, իսկ ձախում` լայնը: Խաչեք այն, լայն ծայրը նեղի վրա:
Անցկացրեք լայն ծայրը նեղի ետևով և նորից տարեք աջ` կրկին խաչաձև:
Անցկացրեք լայն ծայրը կոկորդի մոտ գտնվող հանգույցից և ձգեք վերև, այնուհետև կրկին անցկացրեք ներքևի հանգույցից, որը առաջացել է վերոհիշյալ գործողություններից և ձգեք ներքև` բռնելով հանգույցը: Ամուր ձգեք հանգույցը օձիքին և վերջ`պատրաստ է:

get

Փողկապը առաջացել է հռոմեացի լեգիոներներից, ովքեր պարանոցներին թաշկինակ էին կապում:

rty




Լրահոս