Պրոբացիայի վերաբերյալ սեմինար՝ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հուլիսի 7-ին ԱՊԿ բաժնի, Երևան քաղաքի 7 բաժանմունքների և Լոռու բաժանմունքի անձնակազմի համար տեղի է ունեցել սեմինար՝ պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված սեմինարն անցկացրել են  միջազգային փորձագետներ Քրիստոֆեր Ֆրոսթը, Մեծ Բրիտանիա, Էնդրյու Բերնհարդտը ,Մեծ Բրիտանիա, և Իոան Դուրնեսկուն, Ռումինիա: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը և Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավարը:

Սեմինարի ընթացքում փորձագետներն անդրադարձել են պրոբացիայի ծառայողի հիմնական դերին, դատապարտյալի ռիսկերի տարանջատմանը և գնահատմանը, պատժամիջոցների պլանավորմանը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության այլ գործառույթներին:

Զբաղվածության գործակալության պետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել պրոբացիայի պիլոտային ծրագրի շրջանակներում համագործակցել ԱՊԿ բաժնի հետ ծառայությունում հաշվառված դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու համար:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս