Լվովում միանգամից երկու ահաբեկչություն է գրանցվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Լվովում մեկը մյուսի հետևից երկու պայթյուն է որոտացել ոստիկանության տեղամասային կետերի դիմաց, տուժել է երկու ոստիկան: Ուկրաինայի ՆԳՆ-ն պայթյունները կապում է Զակարպատսկի շրջանում իրադարձությունների հետ, որտեղ անցած հանգստյան օրերին փոխհրաձգություն է գրանցվել «Աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության ու ոստիկանության միջև:

Լվովում պայթյունները որակավորվել են որպես ահաբեկչություն, հայտնում են Լվովի մարզի Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչությունից:

«Պայթունի փաստի առթիվ  քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ 258 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ահաբեկչական գործողություն): Այս հոդվածը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս