Ո՞ր դեպքերում և ովքե՞ր կարող են կանխիկացնել սոցիալական փաթեթի գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել հետևյալ երեք դեպքերում`

1) աշխատողը` սոցփաթեթի շահառուն, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբիր սոցիալական փաթեթի հաշվում առկա գումարը կարող է կանխիկացնել, որը սակայն չի կարող գերազանցել աշխատողի`նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ուփոխանցված սոցիալական վճարների չափը: Այս դեպքում աշխատողը իր սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ էներկայացնում դիմում` նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրականեկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու համար (կանխիկացումը համապատասխան բանկերում իրականացվում է2015թ. մայիս ամսից).

2) երբ աշխատողը կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել և այլևս չի աշխատում (երբ դադարում է նրա`սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթիգումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցներըկանխիկացնելու համար աշխատողը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը.

3) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցները, օրենքին համապատասխան,ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնումժառանգության իրավունքի վկայագիր:




Լրահոս