ՀՔԾ-ն ստացել է Զուրաբյանի եվ Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունն այսօր` դեկտեմբերի 20-ին ժամը 10.20-ին, ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած` ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումները: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: Նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչին: Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին՝ համապատասխան մասնագետներ տրամադրելու, խումբ կազմելու նպատակով: Նախապատրաստվում են նյութեր: Հաշվի առնելով հանրային հետաքրքությունը՝ ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Նշենք, որ Youtube-ում զետեղվել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը:
Խոսակցության հիմնական թեմաներն են ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքը ԲՀԿ-Կոնգրեսի համագործակցությանը, կայանալիք նախագահական ընտրությունները եւ ՀԱԿ-ի թեկնածուի առաջադրման հնարավորությունը:  Բացի դրանից, Լեւոն Զուրաբյանը բավականին արհամարհական տոնով է արտահայտվել Մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին, իսկ ավելի  հստակ`  կայանալիք նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնելու վերաբերյալ: Youtube-ում  ձայնագրության տեղադրումից հետո` այն հայտնվել է նաեւ լրատվամիջոցներում: Դրանից հետո Զուրաբյանը, նաեւ ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը, որի անունը եւս շոշափվել էր խոսակցությունում, հանդես են եկել հայտարություններով, որոնցում ԱԱԾ-ին մեղադրել են անձնական խոսակցությունների գաղտնալսման եւ հրապարակման մեջ, որը հակասում է ՀՀ-ի Սահմանադրությանը: Ի դեպ. երեկ այդ ձայնագրությունը հեռացվել է Youtube-ից: 




Լրահոս