Ծեծկռտուք ֆինանսների նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
168 .am-ի տեղեկություններով, այսօր ժամը 12-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Բանը հասել է անգամ ծեծկռտուքին, որին ստիպված են եղել միջամտել անգամ վարչության պետերն ու նախարարի տեղակալները։
Միջադեպը տեղի է ունեցել նույն իրավաբանական վարչությունում, որտեղ ընթացող խմորումներին վերջերս անդրադարձել էինք մեր կայքում։ Ինչպես փոխանցում են 168.am-ի աղբյուրները, իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Ա. Բադալյանը և գլխավոր մասնագետ Հ. Աջեմյանը վեճի են բռնկվել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպին ներկա են ինչպես իրավաբանական վարչության պետն ու աշխատակիցները,  այնպես էլ փոխնախարարներ և այլ բարձաստիճան պաշտոնյաներ: Նախարարը ներկա գտնվողներից՝ այդ թվում իրավաբանական վարչության պետից պահանջել է  բացատրություն ներկայացնել տեղի ունեցածի առնչությամբ։
Մեր ունեցած տեղեկություններով, որպես միջադեպի մեղավոր ներկայացվում է Ա. Բադալյանը, ով իբր հարվածել է նաև նորանշանակ բաժնի պետ Ա. Հարությունյանին։ Սակայն դեպքին ականատես եղած աշխատողները նշում են, որ նման բան չի եղել։ Իսկ իրականությունն այդպես ներկայացնելու պատճառը կրկին թաքնված է վարչության պետի և տվյալ աշխատակցի անձնական հարաբերությունների մեջ։ Նախարարության ներքին խոհանոցին տեղյակ մարդիկ ասում են, որ վարչության պետը վաղուց խնդիրներ ունի Ա. Բադալյանի հետ և ամեն կերպ փորձել է համնել նրան, որ վերջինս ազատվի աշխատանքից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն 2 անգամ ահեստական կռիվ է սարքվել՝ այդ նպատակին հասնելու համար։




Լրահոս