Ծեծկռտուք չի եղել, ընդամենը վիճել են. ֆինանսների նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, համաձայն որի ֆինանսների նախարարությունում  տեղի է ունեցել “ծեծկռտուք”,  չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է Հայաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
“Նախարարությունում ընդամենը տեղի է ունեցել վիճաբանություն երկու աշխատակիցների միջեւ, որոնցից մեկը` Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանը, նախկինում նման վիճաբանություն հրահրելու համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական տույժի: Հաշվի առնելով նշված հանգամանքը, ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի քննարկմանը, որպեսզի վերջինս տա իր համաձայնությունը` “ՀՀ քաղծառայության մասին” ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն  Արմեն Բադալյանի նկատմամբ “խիստ նկատողություն” կարգապահական տույժ կիրառելու համար”,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս