Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու՝ Լեւոն Նալբանդյանի վրա կրակել են: Այժմ վիճակը կայուն է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը։
Նա նշել է, որ Լեւոն Նալբանդյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված չէ արհեստական շնչառության սարքին, գիտակցությունն առկա է։ Առաջիկա օրերին կտեղափոխեն ընդհանուր բաժանմունք։ Նրան սրունքների վիրահատություն են կատարել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: