«ՏԺԺՈՒՄ» ԵՆՔ ԲՈԼՈՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը, դեկտեմբերի 25-ից սկսած, ամեն օր՝ երեկոյան, «Օջախ» ռեստորանային համալիրում մասնակցելու է ամանորյա խնջույքների: Ինչպես ասում են՝ հանդիպման վայրը փոխել չի կարելի: Այդ ընթացքում փոխվելու են միայն Ս. Սարգսյանի սեղանակիցները՝ ՀՀԿ-ականներ, արվեստի գործիչներ, մարզիկներ, գործարարներ եւ այդպես շարունակ: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից, սակայն մեր գրավոր հարցումն այդպես էլ մնաց անպատասխան:




Լրահոս