Armenian text to speach

Այսօր Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1899 թվականի հուլիսի 21-ին է ծնվել ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում Էռնեստ Հեմինգուեյը:

Նրա զուսպ և թերագնահատված գրական ոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել է եկող սերունդների վրա։ Հեմինգուեյն իր աշխատանքների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ նովել, վեց կարճ պատմվածքների ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք նովելները, կարճ պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ արկածային աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի աշխատությունների մեծ մասը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։

Հեմինգուեյը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օաք Պարկում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «The Kansas City Star»-ի համար, այնուհետև Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր գրանցվել է մեկնելու իտալական ճակատ։ 1918 թվականին ծանր վիրավորվում է և վերադառնում տուն։ Հեմինգուեյի պատերազմական տարիների փորձը հիմք հանդիսացան «A Farewell to Arms» նովելի ստեղծման համար։ 1921թվականին Հեմինգուեյն ամուսնանում է Հադլի Ռիչարդսոնի հետ, ով իր չորս կանանցից առաջինն էր։ Զույգը տեղափոխվում է Փարիզ, որտեղ Հեմինգուեյն աշխատում է որպես թղթակից և ընկնում է 1920-ականների «Կորած Սերնդի» (“Lost Generation”) ներգաղթյալ հասարակության մոդեռնիստ գրողների և արվեստագետների ազդեցության տակ։ Նրա՝ “Երբ ծագում է արևը” (“The Sun Also Rises”) ստեղծագործությունն իր առաջին նովելն էր. Այն տպագրվում է 1926 թվականին։

Թվականին բաժանվում է Հադլի Ռիչարդսոնից և ամուսնանում Պաուլինա Պֆեիֆերի հետ. նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը վերադառնում է Իսպանիայի Քաղաքացիական պատերազմից, որտեղ աշխատում էր որպես լրագրող. դրանից հետո է, որ նա գրում է «Ում մահն է գուժում զանգը» (“For Whom the Bell Tolls”) պատմվածքը։Մարթա Գելհորնը նրա երրորդ կինն էր (1940 թվական). նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիպում է Մերի Ուելշի հետ։ Հեմինգույին սպասում էին Նորմանդիայի հողերում և Փարզում։

1952 թվականին տպագրվում է «Ծերունին և ծովը» պատմվածքը, որից կարճ ժամանակ անց Հեմինգուեյը գնում է Աֆրիկա՝ Սահարա, որտեղ նա երկու անգամ մահվան եզրին է հայտնվում օդային աղետի պատճառով, որից հետո նա հաշմանդամ է մնում իր կյանքի մեծ մասի ընթացքում։ Նա հաճախ այցելում էր իր՝ Ֆլորիդայի Քեյ Ուեսթում (1930-ականներ) և Կուբայում (1940, 1950, 1959 թվականներ) գտնվող տները. դրանցից բացի, Հեմինգուեյը նաև տուն է գնում Իդահոյում, Քեթչում, որտեղ ինքնասպանություն է գործում 1961 թվականին։

Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի ամենահուզիչը։ Նա հաղթեց գրազը։ «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած»։




Մամուլի Տեսություն

Լրահոս