«Միսս տիեզերք-2012» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել ամերիկուհի Օլիվիա Կալպոն, որը նաեւ «Միսս ԱՄՆ» տիտղոսակիրն է: Գեղեցկության մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպինները ներկայացնող Ժանին Տուգոնոնը, երրորդը՝ Իռեն Սոֆյա Էսսեր Կվինտերոն Վենեսուելայից:
Կալպոն դարձել է 1997 թվականից հետո այս մրցույթում հաղթած ԱՄՆ առաջին ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել են 89 աղջիկներ տարբեր երկրներից: Կանոնների համաձայն՝ մրցույթի մասնակիցները չպետք է ամուսնացած լինեն եւ երեխաներ ունենան: Նրանք չեն կարող լինել 18 տարեկանից ցածր եւ 27-ից բարձր:
«ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ-2012»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ