ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանն իրենց զրույցի գաղտնալսման ու հրապարակման կապակցությամբ երեկ բացատրություն են տվել Հատուկ քննչական ծառայությունում: Սկզբում հարցաքննվել է Զուրաբյանը, այնուհետեւ՝ Օսկանյանը: Նրանց զրույցի գաղտնալսման փաստով քրեական գործ է հարուցվել 144 հոդվածի հատկանիշներով (մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը): Տեղեկացնենք, որ ՀՀ քր. օր.-ի այդ հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով, կամ կալանքով` 1-2 ամիս ժամկետով:
ՀԱՐՈՒՑԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ