Թուրքիայում հակաահաբեկչական օպերացիա է իրականացվել, կան հարյուրավոր ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի 13 նահանգներում անցկացված հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է տարբեր ահաբեկչական խմբավորումների 251 անդամ, այդ թվում նաև «Իսլամական պետության» անդամներ: Այս մասին այսօր հայտարարել են երկրի վարչապետի գրասենյակից:

Անցած գիշեր ոստիկանության ու հատուկ ծառայությունների շուրջ 5000 անդամներ լայնածավալ օպերացիա են սկսել Ստամբուլում բնակվող ահաբեկչական կազմակերպության անդամներին ձերբակալելու համար: Օպերատիվ հետախուզական միջոցառումներից մեկի ժամանակ փոխհրաձգություն է գրանցվել:

Սպանվել է ոստիկանների վրա կրակ բացած կինը: Միայն Ստամբուլում իշխանությունները 140 հասցեներ են այցելել, որոնցում ապրում են կասկածյալներ, ձերբակալվել է շուրջ 10 մարդ: Համանման օպերացիաներ են անցկացվել նաև Իզմիր նահանգում:




Լրահոս