«Իսլամական պետությունը» Թուրքիային սպառնացել է նոր ահաբեկչություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալներն ու նրանց կողմնակիցները Թուրքիային նոր ահաբեկչություններով են սպառնում: Այս մասին հայտնել են SITE փորձագետները:

Ինչպես նշվում է, սույն հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ հայտարարվել են Սիրիայում ԻՊ դիրքերին թուրքական կործանիչների ռմբակոծությունների մասին, փոխանցում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը թույլատրել  են ԱՄՆ ու միջազգային կոալիցիոն ուժերին օգտագործել երկրի ավիաբազաները «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:




Լրահոս