Իսպանական «Վալենսիա»-ի պաշտպան Նիկոլաս Օտամենդին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթի»-ում, հայտնում է Sky Sports-ը:
Ակումբները համաձայնության են հասել և ֆուտբոլիստը «Սիթի»-ում բուժզննում կանցնի մոտ ժամանակներս:
«Վալենսիա»-ն ֆուտբոլիստի համար կստանա 31.7 մլն ֆունտ (մոտավոր 45 մլն եվրո), արգենտինացին անգլիական ակումբի հետ կկնքի 5-տարվա պայմանագիր: