Թուրքիայի Կարս նահանգում ահաբեկիչները պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, հայտարարել է Կարսի նահանգապետը, գրում է Daily Sabah-ը:
Նրա խոսքով՝ պայթյունի կազմակերպիչներն են եղել Քրդստանի աշխատավոր կուսակցության (PKK) անդամները: Հարձակմանը մասնակցել է շուրջ 20 զինյալ:
Այս պահին փակ է գազատարով վառելիքի մատակարարումը, դեպքի վայրում աշխատում են անվտանգության ուժերի ստորաբաժանումները, մերձակա շրջանները վերցվել են ժանդարմերիայի ու զինվորականների վերահսկողության տակ: Զինյալների հետ փոխհրաձգություն է սկսվել: