![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/CNQLgJpXAAAGgqM.jpg)
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն Թուրինի «Յուվենտուս»-ում բժշկական հետազոտություն է անցել: Այդ մասին թուրինյան ակումբը հայտնել է իր թվիթերյան էջում:
Մոտ ժամանակներս կոլումբիացի ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի Իտալիայի չեմպիոնի հետ: Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով, 27-ամյա կիսապաշտպանը վարձակալական հիմունքներով կտեղափոխվի իտալական ակումբ: