Քիչ առաջ Տավուշի մարզի սահմանամեձ Այգեպար և Չինարի գյուղերը գնդակոծվել են հակառակորդի կողմից: news.am-ը հայտնում է, որ կրակահերթի հետևանքով հայկական կողմը վիրավորներ է տվել, որոնք տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
Armlur.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրավիճակն այս պահին սահմանին վերահսկելի է, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք ժամկետային զինծառայողներ են: