Ռուսաստանն ահաբեկչության դեմ պայքարի համար զենք է մատակարարում Սիրիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան զենք է մատակարարում Դամասկոսին՝ ահաբեկչության դեմ պայքարի համար: Համապատասխան հայտարարությունը տեղակայված է ՌԴ ԱԳՆ կայքում:

Արտաքին գերատեսչությունում հստակեցրել են, որ խոսքը Սիրիայից, ինչպես նաև Իրաքից ստացվող սպառնալիքների մասին է:

«Եթե մեր կողմից հակաահաբեկչական պայքարի համար հավելյալ միջոցներ պահանջվեն, ապա այս հարցը պետք է համապատասխան կերպով դիտարկվի, սակայն ամեն դեպքում՝ միջազգային իրավունքի և ռուսական օրենսդրության հիման վրա»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Ինտերֆաքսը:




Լրահոս