Ղրիմի ղեկավարին ոչ ոք Հայաստան չի հրավիրել. Շավարշ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս մեծ աղմուկ էր բարձրացրել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոմովի` Հայաստան հնարավոր այցի մասին խոսակցությունները:

Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավար Քոչարյանը, ի պատասխան այն հարցի, թե ով է Հայաստան հրավիրել Ղրիմի ղեկավարին, փոխնախարարը նշեց. «Որքանով ես տեղյակ եմ, նրան ոչ ոք չի հրավիրել»։

Նա, միաժամանակ, հավելեց, որ ցանկացած ոք կարող է գալ Հայաստան և այդ հարցում որևէ արգելք չկա:




Լրահոս