Սիրիայում ռուսական զորքերը մոտեցնում են Պուտինի ռեժիմի վերջը, ինչը լավ է Ուկրաինայի ու ողջ տարածաշրջանի համար: Այսպես է կարծում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին:
Այս մասին նա հայտարարել է «Շուստեր Live»-ի եթերից, որ, Սիրիա ուղարկելով ռուս զինվորներին, Պուտինը մտել է այնտեղ, որտեղից ողջ չեն հեռանում:
«Պուտինն այժմ հուսահատ վիճակում է, քանի որ նավթի գինն այն մակարդակում է, որը նրա վարչակարգը ճիշտ կործանմանն է տանում: Հենց այդպես էլ զոհվեց Խորհրդային Միությունը Ռեյգանի օրոք, երբ նավթի գինն ընկավ մոտավորապես այս նույն շրջանակներում: Պուտինը սողոսկել է Սիրիա, որպեսզի սպառնա Սաուդյան Արաբիային, Արաբական Էմիրություններին, այլ երկրների, որոնք որոշում են նավթի գինը: Սա մերձավոր արևելքը ներսից պայթեցնելու փորձ է: Սակայն սա հուսահատ քայլ է, սա ինքնասպանի փորձ է»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ Սիրիայից արդեն Սևաստոպոլ են բերվել ռուս զինվորների առաջին դիերը: