Navalny.com-ը բացահայտել է, թե որտեղ է ապրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Բլոգում հրապարակված հոդվածում նշվում է, որ, շուրջ 25 տարի պետական ծառայող լինելով հանդերձ, Պեսկովը կրում է 37 միլիոն ռուբլի արժողությամբ ժամացույց ու վարձակալում է շաբաթը 26 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ:
Navalny.com-ին հաջողվել է բացահայտել այն տան վայրը, որտեղ ապրում են նորապսակ Դմիտրի Պեսկովն ու Տատյան Նավկան: Այս հարցում կայքին օգնել է Պեսկովի երեխաների ու Նավկայի դստեր Ինսթագրամը, որտեղ նշվում է օգտատիրոջ տեղաշարժը:
Նրանց Ինսթագրամ բեռնված լուսանկարներից 31-ը բեռնված են Ռուբլյովկայի շրջանի նույն վայրից:
Արբանյակի օգնությամբ գտել են 779,2 քմ մակերեսով տուն և պարզվել է, որ շքեղ տան ու շուրջ 1 հա տարածքով հողամասի սեփականատերն է Տատյան Նավկան:
Այս ամենը գնվել է հարսանիքից 6 ամիս առաջ՝ 2015 թ հունվար ամսին:
Բլոգում նշվում է, որ սովորության համաձայն փեսացու-չինովնիկը գնում է թանկարժեք սեփականություն հարսնացուի անունով, իսկ հարսանիքից հետո կարելի է համարձակորեն ապրել այդ տանը՝ ասելով, որ «դե այն կինս գնել է հարսանիքից առաջ»: