Հունաստանում վաղ առավոտյան բացվել են ընտրատեղամասերը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Այս մասին հաղորդում է Gazeta.ruն՝ հավելելով, որ ընտրություններում գլխավոր մրցակիցներ են համարվում արմատական ձախ ուժերի «ՍԻՐԻԶԱ»դաշինքը՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ, և աջ-կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ցիպրասը հաղթանակ տանելու քիչ շանսեր ունի: