Մեր օրերում երեխաների խաղալիքների համար նախատեսված առևտրի կետերում հնարավոր է գտնել ամեն ինչ: Երեխաների օգնությամբ խորամանկ արտադրողները օդից միլիոններ են վաստակում: Բանն այն է, որ ողջ ապրանքը վաճառվում է ինքնարժեքից մի քանի անգամ թանկ գնով: Իսկ ծնողները հազվադեպ են գնապիտակներին նայում, մանավանդ այն ժամանակ, երբ խոսքն իրենց երեխաներին ուրախացնելու մասին է: Սակայն մի կողմ դնենք գները. կա ավելի սարսափելի երևույթ: Խոսքը ամենասարսափելի, տարօրինակ, մռայլ և հակահասարակական խաղալիքների մասին է: Խնայե՛ք Ձեր երեխաների փխրուն հոգեբանությունը, և գնե՛ք նրանց համար միմիայն բարի խաղալիքներ: