Արյեն Ռոբենը պատրաստ կլինի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը վերականգնվել է ոտքի վնավսածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ:

Sport1-ը հայտնում է, որ սպասվում է նրա մասնակցությունը Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը։

Ռոբենը վնասվածք է ստացել սեպտեմբերի 3-ին կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում։ Ֆուտբոլիստը ստացել էր ձախ ոտքի մկանային վնասվածք։

Հավելենք, որ «Բավարիա» – «Բորուսիա Դ.» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին Մյունխենում։




Լրահոս