Լոնդոնի «Չելսի» ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործողություններից:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Պորտու»-ի դեմ հանդիպմանը պորտուգալացին չի հայտավորել Օսկարին, Ռադամել Ֆալկաոյին և Լոիկ Ռեմիին: Թիմի ավագ Ջոն Թերին պահեստայինների նստարանին էր:
Օսկարն ու Ռեմին արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Մոուրինյոյի օրոք տեղ չեն գտնելու լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում և ակումբային գրանցումը փոխելու տարբերակներ են ուսումնասիրում: