ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի պատվիրակությունը հյուրընկալվել է Շենգավիթ վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևանում էր Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ համայնքի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա փոխայցերին, փորձի փոխանակմանը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման համատեքստում` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներին վերաբերող ծրագրեր:




Լրահոս