The Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն՝ ռուսական ՌՕ ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել սիրիացի ապստամբների դիրքերի ուղղությամբ:
WSJ-ն՝ հղում անելով տեղի բնակիչներին և զինծառայողներին, հայտնում է, որ ռուսական ինքնաթիռները նոր ավիահարվածներ են հասցրել սիրիական Համա մարզում:
Պարբերականի տվյալների համաձայն՝ ավիահարվածների տակ են հայտնվել ԿՀՎ-ում ուսում ստացած սիրիական այսպես կոչված «չափավոր» ընդդիմության ապստամբները: