Երբ փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների արդյունքներն ուսումնասիրում ենք ըստ ընտրատեղամասերի, բավական հետաքրքիր պատկեր է պարզվում: Հատկապես հեռավոր գյուղերում իշխանություններն ապահովել են մասնակցության բարձր ցուցանիշ, ընդ որում մասնակիցների մեծ մասը քվեարկել է հենց Սերժ Սարգսյանի օգտին: Պատկերն ավելի սոսկալի է հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների տիրապետության տակ գտնվող գյուղերում` նրանց ծննդավայրերում: Ս. Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղում 891 հոգուց քվեարկության մասնակցել է 831-ը, որից 812-ը քվեարկել են հենց նրա օգտին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղում` Մխչյանում, 3688 ընտրողից մասնակցել է 3017-ը, եւ նրանցից 2899-ը քվեարկել է հօգուտ Ս. Սարգսյանի: Ահա թե ինչպես է նկարվել Ս. Սարգսյանի 58 տոկոս հաղթանակը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ