Էրդողանը որդուն արտերկիր է ուղարկել՝ միլիարդավոր դոլարներով և զինված պահակախմբով:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի սկանդալային «բացահայտումներով» հայտնի թվիթերի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին:
Օգտատերը հաստատում է, որ Բիլալ Էրդողանը երկար ժամանակ կմնա Իսպանիայում, որտեղից կկառավարի միլիարդավոր միջոցները:
Նշվում է, որ Բիլալի փախուստը կապված է նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություննների և Էրդողանի հավանական պարտության հետ: