Կյանքը ցույց կտա, որ մենք ավելի ճիշտ ենք. Աղվան Վարդանյանը` Ռոբերտ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել և շարունակում եմ հարգանքով վերաբերվել հանրապետության երկրորդ նախագահի արտահայտած տեսակետներին, բայց կոնկրետ այս խնդրում մեր տեսակետները արմատականորեն տարբերվում են: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին, այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, երբ բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը: Եվ ընդհակառակը` խորհրդարանական կառավարման համակարգը որոշումների կայացման կոլեգիալ մեխանիզմի հնարավորություն է տալու, և ցանկացած, նույնիսկ` տեսականորեն հնարավոր մեծամասնություն ստիպված է լինելու հաշվի առնել ընդդիմության կարծիքը, ընդդիմության հետ կոնսենսուսի գալ, քննարկել, խորհրդակցել: Սա դժվար պրոցես է, բայց մեր երկրում ստեղծելու է նաև նոր քաղաքական մշակույթ: Ես վստահ եմ` կյանքը ցույց կտա, որ մենք ավելի ճիշտ ենք», – նշեց նա:

 




Լրահոս