Դատախազությունը ընթացք է տվել Լևոն Զուրաբյանի` Վենետիկի հանձնաժողովի կաշառված լինելու մասին հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով, այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, որ  Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին  և խոստացել փաստեր ներկայացնել:




Լրահոս