Վախթանգ Կիկաբիձեին նկատել են Կիևի գետնանցումում երգելիս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևի բնակիչները քաղաքի Լև Տոլստոյի անվան հրապարակի մետրոյի գետնանցումում նկատել են Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեին, փոխանցում է «Українські Новини» գործակալությունը: Արտիստը եղել է օդաչուի հագուստով և կատարել է «Միմինո» ֆիլմից «Չիտո- Գրիտո» երգը:

Նշվում է, որ Կիկաբիձեն հյուրախաղերով հանդես է գալիս Ուկրաինայում: Նա ելույթ կունենա 10 քաղաքներում: Մետրոյի մոտ անսպասելի համերգին միացել են փողոցային երաժիշտները: Արտիստը կատարել է իր հայտնի երգերից մի քանիսը, ելույթը ուղեկցվել է բորտուղեկցորդուհիերի հագուստով աղջիկների պարով:




Լրահոս