«Վնասվածքից հետո ապաքինումս ընթանում է նախատեսված ծրագրով, դեկտեմբերին կվերադառնամ խաղադաշտ»,- ասել է Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, որը սեպտեմբերին վնասվածք էր ստացել անգլիական ակումբի մարզման ժամանակ։
«Շուտով կսկսեմ աշխատանքը ֆիզիոթերապեւտի հետ, որպեսզի կարճ ժամանակում վերադառնամ մարզումներիս։ Իհարկե, պետք է զգուշավոր լինել կանխատեսումներում, բայց եթե անակնկալ ոչինչ չլինի, ապա դեկտեմբերին դուրս կգամ խաղադաշտ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
23-ամյա խաղացողը ծնկահոդի վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերի 11-ին։