Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը կոչ է արել Ռուսաստանում մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար: «Անհրաժեշտ է պարտադիր մահապատիժ սահմանել: Որքան շուտ նրանք հեռանան այս կյանքից, այնքան ավելի արագ կարգուկանոն կհաստատվի»,-հայտարարել է Կադիրովը` «Ռոսիա 24»-ի հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ճիշտ չէ այդ հանցագործներին բատում պահել: «Մարգարեն ասում էր, որ որտեղ նրանք հայտնվեն, այնտեղ արյուն կլինի, նրանց պետք է ոչնչացնել»,-ընդգծել է նա:
Կադիրովը հայտարարել է նաև, որ Մոսկվայում և Գրոզնիում կանխված ահաբեկչությունները Ռուսասանի դեմ նոր պատերազմի սկիզբ են, որը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, այդ իսկ պատճառով, նրա խոսքով, պետք է զգոն լինել: